Ձմեռային ճամբարի հաշվետվություն

Անհատական ուսումնական պլան

Մեր ճամբարը շատ լավ անցավ, քանի որ մենք շատ-շատ լավ բաների մասնակցեցինք: Իմ կյանքի ամենալավ օրերն էին ճամբարի օրերը: Մենք գնացել էինք Ջրվեժ, որտեղ ես սահնակով մրցում էի, բայց ես դահուկ չքշեցի,որովհետև վախենում էի: Մենք գնացել ենք խեցեգործարան և պատրաստել կավ: Մենք մասնակցել ենք կլոր սեղանների: Հնգերորդ դասարանցիները գալիս էին և մենք հեքիաթի փորձեր էինք անում: Ամենածիծաղելին հարևանների դերասաններն էին:Մենք ընկեր Մարալիջոկատից էինք: Առավոտները ընդհնուր պարապմունք էինք անում: Մենք պետք է հանդիպեիքն հայտնի դերասանուհուն «Կյանք ու կռիվ» ֆիլմի, բայց ես չկարողացա, այդ օրը ընկեր Գնելի հետ գնացի Աշտարակ: Ես շատ էի ուզում նրա հետ սելֆի անել և դնել ֆեյսբուք: Մենք վարպետության դասին գնացել էինք բրուտանոց և պարկեր էինք քանդակում: Երեկ խոհանոցում պիցցա պատրաստեցինք և համտեսեցինք: Ես խառնել եմ կետչուպը և թթվասերը: Մենք էլի պետք է պատրաստենք:Դա շատ համեղ էր:

Оставьте комментарий