Մեխանիկական շարժում

Մեխանիկական շարժում, մարմնի դիրքի փոփոխությունը տարածության մեջ ժամանակի ընթացքում։ Շարժումը հիմնականում նկարագրվում է տեղափոխության վեկտորի, ճանապարհի, արագության, արագացման և ժամանակիմիջոցով։ Մարմնի դիրքը հարաբերական է և կարող է որոշվել միայն այլ մարմինների նկատմամբ, ուստի օգտվում ենք հաշվարկի մարմնից։ Վերջինս այն մարմինն է, որի նկատմամբ որոշում են այլ մարմինների դիրքը։ Տարածության մեջ մարմնի դիրքը որոշելու համար հաշվարկի մարմնին կապում են կոորդինատային համակարգ։ Շարժումը նկարագրելու համար, բացի հաշվարկի մարմին և կոորդինատական համակարգ ընտրելուց, պետք է ունենալ նաև ժամանակ չափելու մեթոդ։ Ժամանակը քանակական առումով ժամացույցի ցուցմունք է։ Քանի որ բացարձակ հաշվարկման համակարգ գոյություն չունի, ապա հնարավոր չէ սահմանել «բացարձակ շարժում»։ Այսպիսով կարելի է համարել, որ տիեզերքում ամեն ինչ շարժման մեջ է։

Оставьте комментарий