Ձգողականություն

Image_1599.jpg
Ձգողականությունը (ձգողությունը) նյութի համապարփակ հատկություն է և արտահայտվում է նրանով, որ բոլոր զանգվածները ձգում են միմյանց: Ձգողության ուժն է, որ մեզ բոլորիս պահում է Երկրի վրա: Երկրի ձգողության ուժը մեզ կշիռ է տալիս, և դրա շնորհիվ մենք զգում ենք մեր ծանրությունը: Մեր կշիռը կախված է մեր գտնվելու վայրից և փոփոխական է, որովհետև որքան մենք հեռու ենք Երկրի կենտրոնից, այնքան փոքր է Երկրի ձգողության ուժը: Հյուսիսային բևեռում մարդու կշիռն ավելի մեծ կլինի, քան հասարակածում, որովհետև Երկրագնդի շառավիղը հասարակածում ավելի մեծ է, իսկ հասարակածում բարձրանալով բարձր լեռան վրա` նա ավելի փոքր կշիռ կունենա: Մինչդեռ մարդու զանգվածը, որը նրա մարմնում պարունակվող նյութի քանակն է, բոլոր դեպքերում մնում է հաստատուն:
Չափերով Երկրից տարբերվող մոլորակների վրա ձգողության ուժը տարբեր է, ուստի մեր կշիռն էլ այլ կլինի:

Оставьте комментарий